Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ չի անում

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ չի անում
10.09.2025 | 18:33

ԱԺ ընտրությունները կարող են անցկացվել արտահերթ, սակայն ընդդիմությունը այժմ պատրաստ չէ դրան։ Ընդդիմությունը չի զբաղվում տեղական,մարզային կառույցների ստեղծմամբ, ամրապնդմամբ։ Անընդհատ, թեկուզ արդարացի կերպով Նիկոլ Փաշինյանին և իշխանությանը քննադատելու փոխարեն հարկ է ներկայացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների, խաղաղության հաստատման հայեցակարգ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրողներին կապիտուլյացիան, Ադրբեջանին նոր զիջումները չներկայացնի որպես խաղաղության հաստատում, իսկ դրան ընդդիմացողներին` խաղաղության հակառակորդներ, նոր պատերազմի կողմնակիցներ։

Ընդդիմությունը պարտավոր է հանրությանը ներկայացնել Հայաստանի տնտեսական զարգացման իրական, փաստարկված ծրագիր։ Եթե մտածում եք, որ խորհրդարանում քննադատական ելույթներով շատ քվեներ եք ստանալու, ապա ընտրություններում ձեզ հիասթափություն է սպասում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3548

Մեկնաբանություններ